|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Դեմոկրատների հնարավոր հաղթանակը ԱՄՆ-ում կվատթարացնի ռուս-ամերիկյան` առանց այդ էլ բարդ հարաբերությունները: Նման կարծիք է հայտնել ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով կոմիտեի ղեկավարի տեղակալ Ալեքսեյ Չեպան. հայտնում է РИА Новости-ն:
«Ակնհայտ է, որ դեմոկրատները կփորձեն մեղադրել Թրամփին ՌԴ-ի և նախագահ Պուտինի հանդեպ լոյալ լինելու մեջ: Կարծում եմ, որ դա կստիպի Թրամփին` որևէ կերպ պաշտպանվել և ավելի կոշտ որոշումներ կայացնել»,-նշել է նա:
Ամերիկյան ԶԼՄ-ները կանխատեսում են, որ Հանրապետական կուսակցությունը հաղթանակ կտանի Սենատում` ստանալով 52 տեղ: Նման տվյալներ են ներկայացնում NBC-ին և ABC-ին: Իսկ դեմոկրատները հաղթանակ կտանեն Ներկայացուցիչների պալատում` ստանալով 238 տեղ, մինչդեռ հանրապետականները կստանան 197 տեղ: Ներկայացուցիչները պալատը վերահսկելու համար անհրաժեշտ է հավաքել 218 ձայն:
Կանխատեսումները հիմնված են քվեարկության նախնական արդյունքների վրա, պաշտոնական տվյալներ դեռ չկան: