|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
«Աղբի կույտերն ամեն վայրկյան ոչ միայն վկայում են չկայացած ու գործից անտեղյակ քաղաքային իշխանության մասին, այլև հասարակությանը հերթական անգամ ապացուցում, թե որքան սխալ ընտրություն է արվել:
Ավելին՝ Փաշինյանն անձամբ է սեփական ֆեյսբուքյան էջով տեղեկացնում, թե քանի աղբաման ու քանի մեքենա է քաղաքապետարանը Երևան բերել, բայց մայրաքաղաքն էլի շարունակում է մնալ կեղտի ու գարշահոտության մեջ:
Որքան էլ Նիկոլ Փաշինյանը գովերգի Մարությանի «կառավարելու հրաշալի հատկությունները», մայրաքաղաքի բնակիչը սեփական մաշկի վրա է զգում «հուսահատության գազելների և մահաբեր վերելակների» կայուն ներկայությունն իր առօրյայում, որին գումարվել են աղբով ծանրաբեռնված մայթերը, ոռոգում չտեսած ու կրակի երախում հայտնված կանաչ տարածքները: Այ, սա բացառելու համար իրոք կառավարելու հրաշալի հատկություններ պետք է ունենալ»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։