|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Մինսկում հայտարարել է, որ Յուրի Խաչատուրովը, հավանաբար, հետ կկանչվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից. հայտնում է Интерфакс-Беларусь-ը: «Ամենայն հավանականությամբ, ՀՀ-ն հետ կկանչի իր ներկայացուցչին»,- ասել է նա լրագրողներին:
ՀՀ նախագահը մանրամասնել է` քանի որ Յուրի Խաչատուրովը Հայաստանի ներկայացուցիչն է, ապա երկիրն իրավունք ունի որոշելու` թողնե՞լ իր ներկայացուցչին գլխավոր քարտուղարի պաշտոնում, թե՞ ոչ: «Ներկայումս այդ ուղղությամբ ընթանում է որոշակի իրավաբանական գործընթաց»,- հավելել է նա: