|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ արդեն իսկ վերջնական որոշվել է՝ Իսրայելում ՀՀ դեսպան Արմեն Սմբատյանը հետ կկանչվի: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հայտնեց, թե խորհրդածությունների համար հետ է կանչվում դեսպանը: Նաղդալյանը նշել էր, թե պաշտոնական Երեւանի համար անընդունելի է Իսրայելի՝ Ադրբեջանին զենք մատակարարելու գործելաոճը: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Սմբատյանն արդեն եկել է ԱԳՆ եւ բացատրություն տվել: Մեր տեղեկություններով՝ ասել է, թե տարբեր ճանապարհներով փորձում են ազդել, որ գոնե այս պատերազմական իրավիճակում զենք չվաճառվի, եւ արդարացել է, թե 2015 թվականի պայմանագրերով է մատակարարվում:
Սակայն մենք տեղեկացանք, որ ԱԳՆ-ում չեն ընդունել նրա այս բացատրությունը, եւ առաջիկայում պաշտոնապես կասվի, որ նա փոխարինվելու է: Ավելին, մեր տեղեկություններով՝ նա արդեն ներառված չէ այժմ ընթացող դիվանագիտական աշխատանքներում եւ ոչնչից տեղյակ չէ: