Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Առողջապահության մեջ այլևս օլիգարխ չկա, չկա մեկը, որին մենք չենք կարող անդրադառնալ, հերթով բոլոր բուժհաստատություններին անդրադառնում ենք. լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով բուժհաստատություններում տեղի ունեցող փոփոխություններին:
Նրա խոսքով՝ առաջիկայում երկու խոշոր բուժհաստատության կանդրադառնան: «Չի լինելու որևէ մեկը, որ ուզենանք այնտեղ ինչ-որ գործողություն անել, ու մեզ խանգարեն: Եթե ինչ-որ մեկը մինչև հիմա դա չի հասկացել, ցավում եմ: Իսկ ինչ վերաբերում է բուժհաստատությունների տնօրեններին, ապա նրանք փոխվել են ու փոխվելու են, այդ թվում՝ մարզային հիվանդանոցներում: Այդ փոփոխությունները համաձայնեցվում են ինձ հետ, քանի որ քաղաքականություն վարողն ու պատասխանատվություն կրողը մենք ենք»,- ասաց Թորոսյանը:
Նրա հավաստմամբ՝ կա'մ փոխվում են այն տնօրենները, որոնք հոգնել են աշխատելուց՝ 20, 50 տարի աշխատել են արդեն, կա'մ երբ իրավախախտումներ են եղել: Մնացած ոչ մի պարագայում, ըստ Թորոսյանի, ոչ մի տնօրեն չի փոխվում: