Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի կարծիքով` այսօրվա ամբողջ ինտրիգի մեղավորը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, ով Երևանի ավագանու նախընտրական քարոզարշավի ընթացքում երկու գլուխկոտրուկ առաջ քաշեց: Այս մասին նա ասաց ԱԺ հայտարարությունների ժամին:
«Վարչապետը հայտարարեց, թե Ազգային ժողովում կան պատգամավորներ, ովքեր կուլիսային հանդիպումներ են ունենում Հանրապետական կուսակցության վերնախավի հետ, փորձում են սեփական հարցեր լուծել։ Սրանով նա կասկածի մեջ գցեց նաև իր գործընկերներին: Եվ երկրորդ հայտարարությունն այն էր, որ ինքն ընդամենը 4 հավատարիմ մարդ ուներ վարչապետի պաշտոնին հավակնելիս, որից մեկն ինքն էր»,- նշեց պատգամավորը։
Ըստ Պետրոսյանի`այս երկու հայտարարություններն առաջինն իրենք իրենց վրա են վերցրել «Ելք» խմբակցության անդամները, և մեկը մյուսին հերթ չեն տալիս, որպեսզի փորձեն ցույց տալ, թե ովքեր են այն մյուս 3-ը։ Ամեն մեկը փորձում է ցույց տալ, որ ինքն այն երեքի մեջ է:
Ըստ Պետրոսյանի` երբեք անվանական քննադատություններ չի հնչեցնում, բայց այսօր ստիպված է: «Երբ պարոն Մարուքյանն ասում է, որ կուլիսային հանդիպումներ են ունենում, հլը մի հատ հիշեք` էդ ո՞վ է ում հետ կուլիսային հանդիպում ունեցել, ո՞վ է ում խելքի գցել` ոնց կարելի է տապալել վարչապետի նախաձեռնությունները։ Հիմա եկել` կուլիսային հանդիպումներում ուրիշ բաներ եք խոսում, հրապարակային այլ բանե՞ր եք ասում մեզ վարկաբեկելու համար, պարո'ն Մարուքյան: Մեզ հնարավոր չէ այդ կերպ վարկաբեկել: Պարո'ն Աղազարյան, Դուք մեծահոգաբար, սյունեցու հպարտությամբ հայտարարում եք` ես «ԱԺ կանոնակարգ» օրենքին չեմ ծանոթացել, բա եթե չեք ծանոթացել, ապա ի՞նչ իրավունք ունեք այդ օրենքի մասին կարծիք հայտնելու, առավել ևս քաղաքական մեղադրանքներ զետեղելու, թե իբր մենք երկրորդ նախագահի հետ էինք»,- հայտարարեց Գևորգ Պետրոսյանը։