|
Փոխարժեքներ
12 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.96 |
| EUR | ⚊ | € 434.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.9961 |
| GBP | ⚊ | £ 501.42 |
| GEL | ⚊ | ₾ 137.67 |
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանից լրագրողներն այսօր հետաքրքվել են՝Էդմոն Մարուքյանի՝ որպես վարչապետի միասնական թեկնածու լինելու մասին, ինչին ի պատասխան ասել է․ «Մեր խմբակցությունը հայտարարություն է արել, նայեք, տեսեք, արդյո՞ք այդ հայտարարությունը խոստանում էր կամ կանխատեսում էր, կամ ինչ-որ մեկին հնարավորություն էր տալիս մտածելու, որ եթե ինչ-որ մեկին առաջադրեն, խմբակցությունը սատարելու է։ Աայդպիսի բան չի եղել, չէ՞։ Խմբակցությունը ասել է՝ քննարկելու են, քննարկել է և իր կարծիքը թեկնածուի մասին հայտնել է։ Ախր շատ պարզ պրոցես է»։
Հարցին՝ ի՞նչ չափանիշների պետք է բավարարի վարչապետի թեկնածուն, երրորդ նախագահը պատասխանեց. «Չափանիշը պիտի լինի նվազագույն բաները, ես չեմ ասում, հիմա իմ մոտ գրած է, թե ինչ չափանիշներ պետք է լինեն։ Բայց մենք չենք կարող քվեարկել մի մարդու օգտին կամ սատարել նույնիսկ փողոցով, ով այսօրվա Հայաստանի կառավարիչներից մեկն է եղել, նրանց հետ է աշխատել, այս ամբողջ ողբերգությունների մասնակից է եղել։ Թող հանգիստ նստի էլի, մենք իրան չենք տանում դատում, մենք ասում ենք՝ դու չես կարա, որովհետև մենք տեսել ենք քո գործելաոճը, ուրիշ ի՞նչ են ասել էս մարդիկ»։