Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է.
«Իլհամ Ալիեւը Լեւոն Տեր-Պետրոսյանին հիմա քաղաքականության մաստեր կլաս է ցույց տալիս, ուսուցանում է , որ չի կարելի հաղթական պատերազմը կիսատ թողնել, պետք է հակառակորդից ամեն ինչ քամել, ամեն տեսակ զիջումներ կորզել։ Ալիեւը հիմա նոր տարածքային զիջումներ է պահանջում Հայաստանի սահմանային տարածքներից, նախկինում ադրբեջանաբնակ գյուղերի տարածքների, Սյունիքով կոմունիկացիայի կամ միջանցքի հանձնում, Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում, այսինքն՝ Արցախի ճանաչում Ադրբեջանի կազմում։ Եվ դրա համար Ալիեւը պարբերաբար սահմաններում լարվածություն է ստեղծում։ Իսկ ի՞նչ արեց 1994-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը, երբ Ադրբեջանը ջախջախված էր, նա հաղթական պատերազմը կիսատ թողեց, կնքեց ոչինչ չպարտավորեցնող հրադադար, եւ սկսեց գրավված շրջանների թալանը , սեփականաշնորհման անվան տակ՝ Հայաստանի խորհրդային ունեցվածքի թալանը։ Երբ պատերազմը կիսատ ես թողնում, այն շարունակում է թշնամին, երբ իրեն հարմար է լինում։ Դա եղավ 2016թ․-ին , ավելի մեծ մասշտաբով՝ 2020-ին»։