կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-11-10 13:25
Հասարակություն

Ունենալով կրթված երիտասարդություն՝ կունենանք նաև պայծառ ապագա

Ունենալով կրթված երիտասարդություն՝ կունենանք նաև պայծառ ապագա

Այսօր, մինչ կառավարության նիստն սկսելը, վարչապետ Տիգրան Սարգսյանը երիտասարդության համաշխարհային օրվա առթիվ կառավարության անունից շնորհավորել է երիտասարդներին, նրանց ցանկացել հաջողություն, երջանկություն և եռանդ, որպեսզի, դիմագրավելով ժամանակակից աշխարհի մարտահրավերները, նրանք մեր ազգի համար ապահովեն բարեկեցիկ ապագա։

 

«Այս գեղեցիկ տոնն իր ավանդույթներով գնում է դեպի 1945 թվական։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո 63 ազգեր ներկայացնող երիտասարդներ հավաքվեցին Լոնդոնում և հիմնադրեցին երիտասարդական ֆեդերացիա։ Հենց այդ օրն էլ ապագայում դարձավ Երիտասարդության համաշխարհային օր։ Այն նաև ունի խորհուրդ, որի համաձայն` երիտասարդները պատասխանատվություն են ստանձնում ապագայի նկատմամբ։ Մենք նույնպես պետք է ստեղծենք այնպիսի միջավայր, որ մեր երիտասարդները գործի լծվեն այդ պատասխանատվությամբ։ Կարծում եմ՝ ժամանակակից աշխարհում այդ պատասխանատվությունն առաջին հերթին ենթադրում է երիտասարդների համար լավ կրթության ապահովումը։ Եթե ունենանք կրթված երիտասարդություն՝ մեր ազգը կունենա նաև պայծառ ապագա»,- ասել է վարչապետը: