Փոխարժեքներ
15 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.99 |
EUR | ⚊ | € 435.64 |
RUB | ⚊ | ₽ 4.833 |
GBP | ⚊ | £ 517.81 |
GEL | ⚊ | ₾ 141.55 |
Երևանի քաղաքապետի ընտրություններում, «Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ի տեղեկացմամբ, այսօր մի քանի ընտրատեղամասերում տեղի են ունեցել բազմակի քվեարկության դեպքեր:
Ըստ կայքի՝ նման մի քանի փորձ է տեղի ունեցել Արաբկիրի 4/34 և Ավան 1/3 ընտրատեղամասերում: Ավանի վերոնշյալ ընտրատեղամասում, օրինակ, տարեց մի տղամարդ այցելել է տեղամաս` ընտրելու ոմն տարեց կնոջ հետ, ով իբրև թե գնացել էր օգնելու, որպեսզի տարեց տղամարդը կարողանա ընտրել: Սակայն պարզվել է, որ այդ տղամարդը արդեն իսկ ընտրել է: Ոստիկաններ են այցելել տեղամաս, թույլ չի տրվել երկրորդ անգամ ընտրել: Միջադեպը գրանցվել է գրանցամատյանում:
Արաբկիրի 4/34 ընտրատեղամասում դիտորդը 16:00-ի դրությամբ արձանագրել է այլ անձի փոխարեն քվեարկության երեք դեպք: