|
Փոխարժեքներ
29 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.32 |
| EUR | ⚊ | € 424.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.2392 |
| GBP | ⚊ | £ 495.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Այսօր Արթուր Վանեցյանը, ՀՖՖ նախագահի պաշտոնում միաձայն ընտրվելուց հետո, պատասխանել է լրագրողների հարցերին: Նա հաստատեց, որ շրջանառվող լուրերը, որ հանդիպել է Յուրի Ջորկաեֆի հետ, ճիշտ են: Սակայն Վանեցյանը հրաժարվեց մանրամասներ պատմել այդ հանդիպման մասին: Նա նշեց, որ առջևում սպասվում է Հայաստան - Մակեդոնիա ֆուտբոլային հանդիպումը: նա կարծիք հայտնեց, որ հայկական ֆուտբոլում արմատական փոփոխությունները դրական կանդրադառնան ազգային հավաքականի խաղերի վրա:
«Շատ եմ ուզում, որ մեր հավաքականը Ազգերի լիգայում նախընտրական փուլը հաղթահարի եւ դուրս գա Եվրոպայի առաջնություն: Անելու եմ ամեն ինչ, որ այդպես լինի: Հույս ունեմ, որ մենք ունենալու ենք լուրջ հաջողություններ, մեր ֆուտբոլիստներն անելու են ամեն ինչ, որ այլեւս ազգային հավաքականը պարտություններ չունենա ու խաղաղ արժանապատիվ ֆուտբոլ» :
Խոսելով ազգային հավաքականի գլխավոր մարզչի հրաժարականի մասին, նա նշեց, որ իր համար անսպասելի է եղել Վարդան Մինասյանի հրաժարականը:
«Մենք չենք զրուցել, հանդիպել ենք մեկ անգամ: Նախորդ գիշերվանից մեկնարկել են հավաքականի նոր գլխավոր մարզիչ գտնելու ուղղությամբ աշխատանքները: Կան մի քանի թեկնածուներ, որոնց անունները չեմ կարող նշել: Թեկնածուները եւ դրսից են, եւ ներսից: Առաջիկա 2-3 օրերի ընթացքում կներկայացվի հավաքականի նոր մարզիչի թեկնածությունը»,- ասաց Վանեցյանը: