Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Արդեն տեղեկացրել ենք, որ Սիրիայում անհետացել է ռուսական Իլ-20 օդանավը, որում եղել է 14 մարդ:
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ այն խոցվել է Սիրիայի հակաօդային պաշտպանության С-200 համալիրի հրթիռով. հայտնում է Звезда-ն: ՊՆ-ն հայտնել է, որ Իլ-20-ն անհետացել է ռադարներից Լաթաքիա շրջանի վրա չորս իսրայելական F-16 ինքնաթիռների գրոհի ժամանակ: Ռմբակոծությունը տեղի ունեցել ոչ հեռու այն վայրից, որտեղ գտնվում էր ֆրանսիական Auvergne նավը, և որտեղ պետք է վայրէջք կատարեր ռուսական օդանավը, և իսրայելական կողմի գործողությունների արդյունքում հրթիռի թիրախում հայտնվել է Իլ-20-ը:
ՌԴ ՊՆ-ն նման քայլը «թշնամական» է որակել, որը խլել է 15 զինծառայողի կյանք: «Մենք մեզ ադեկվատ պատասխան քայլերի դիմելու իրավունք ենք վերապահում»,- նշել են գերատեսչությունում: