Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժողովրդին ուղղված իր ուղերձում հայտարարել է երկրում արտակարգ դրություն մտցնելու մասին. հայտնում է ТАСС-ը:
«Առաջինը, ինչ ցանկանում եմ անել այսօր, դա տնտեսական և սոցիալական արտակարգ դրություն հայտարարելն է: Մենք ցանկանում ենք կառուցել Ֆրանսիա, որին կհարգեն, Ֆրանսիա, որում մեր երեխաները ավելի լավ կապրեն, քան մենք»,- ասել է նա:
«Մենք կպատասխանենք արտակարգ տնտեսական և սոցիալական դրությանը ուժեղ քայերով` հարկերի ավելի արագ իջեցմամբ, ծախսերի ավելի ճիշտ կառավարմամբ, այլ ոչ միայն կրճատմամբ»,- ասել է նա:
«Ես պայքարել եմ մեր երկրի քաղաքական համակարգի դեմ, ցանկանում էի բարելավել այն ձեզ համար… Շատ երկրներ են անցնում դրա միջով, շատ դժվարությամբ են դուրս գալիս այդ իրավիճակից, սակայն ես հույս ունեմ, որ Ֆրանսիայի ժողովուրդը բավականաչափ ուժեղ կլինի, միասնական մնալու համար»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահը:
Մակրոնը նաև խոստացել է 2019-ի թվականից 100 եվրոյով բարձրացնել երկրում նվազագույն աշխատավարձը: