Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Ոստիկանությունից տեղեկանում ենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 13.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել ՀՊՏՀ Ավանի ֆինանսատնտեսագիտական քոլեջի տնօրենը և հայտնել, որ քոլեջի տարածքում գործող թանի արտադրամասից գազի արտահոսք կա, ինչի պատճառով երեխաներին լսարաններից դուրս են հանել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 13.00-ին, Բաբաջանյան փողոցի 9 հասցեում գտնվող նշված քոլեջի տարածքում թանի արտադրամասի մասնաշենքի բակում տեղադրված գազի բալոնի արտահոսքից «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ քոլեջի 12 ուսանող տեղափոխվել է հիվանդանոց:
Նշանակվել են ԴԲՓ-ներ:
Նախապատրաստվում են նյութեր:
ՀՀ առողջապահության նախարարությունից Yerkir.am-ին տեղեկացրեցին, որ 10 ուսանող է դիմել «Մուրացան» և «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ներ: «Ինը ուսանող դիմել է «Մուրացան» հիվանադանոցային համալիր, մեկ ուսանող էլ դիմել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, ստացել ամբուլատոր բուժօգնություն: Բոլոր ուսանողները դուրս են գրվել, և որևէ մեկի մոտ առողջական լուրջ խնդիրներ չկան»,- հայտնեցին նախարարությունից: