|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.21 |
| EUR | ⚊ | € 427.9 |
| RUB | ⚊ | ₽ 5.1541 |
| GBP | ⚊ | £ 493.59 |
| GEL | ⚊ | ₾ 137.7 |
Վերջին օրերին վարչապետ Նիկոլ Փաշինյանի նոր օգնականի նշանակումը մեծ աղմուկ էր բարձրացրել համացանցում: Արտառոցն այդ նշանակման մեջ այն էր, որ վարչապետի օգնական էր դարձել առաջին տիկնոջ` Աննա Հակոբյանի վարսավիր-ոճաբանը` Սոֆյա Նավասարդյանը:
Այսօր` նշանակումից ընդամենը մի քանի օր անց, վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական կայքէջի «Աշխատակազմ» բաժնում Սոֆյա Նավասարդյանի անունը նշված չէ, անգամ վարչապետի որոշումների բաժնից հեռացվել է նշանակման մասին որոշումը:
Թյուրիմացությո՞ւն է, թե՞ Նավասարդյանն այլևս վարչապետի օգնականը չէ` փորձեցինք ճշտել անձամբ Սոֆյա Նավասարդյանից, ով մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, որ հարցազրույցներ և մեկնաբանություններ տալ չի ցանկանում: «Երբ կգա ժամանակը` կպատասխանեմ»,- նշեց նա: