Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հույս ունեմ, որ «Ելք»-ի իմ գործընկերներից որոշներն իրավաբանական ֆակուլտետում իրենց գիտելիքները, այդուհանդերձ, դասի չգալով և մեխանիկորեն ստանալով չէ, որ ձեռք են բերել. ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ելք»-ից պատգամավոր Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ եթե Գևորգ Կոստանյանն իրեն դասավանդած լիներ, ինքը դասի չէր գնա և մեխանիկորեն կստանար գնահատական:
«Դասի չգալով և մեխանիկորեն ստանալով` իրավաբանական ֆակուլտետում գիտելիքներ ձեռք չեն բերվում»,- ասաց Հովհաննիսյանը, այնուհետև անդրադարձավ քննիչ հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ արված դիտարկումներին: «Քննիչ հանձնաժողովն արդեն ստեղծված է, սա չենք վիճարկում: Իսկ թե ինչո՞ւ են քննիչ հանձնաժողովի ստեղծման ստորագրահավաքի վերտառության մեջ նշված այն հարցերը, որոնք այս պահին վիճարկվում են` մի պարզ պատճառով, որովհետև երբ ստորագահավաքը սկվսել էր, քրեական գործը չկար հարուցված` հեռախոսային խոսակցությունների մասով»,- ասաց նա:
Հովհաննիսյանը նշեց, որ եթե այդտեղ խնդիր են տեսնում, ապա նախաձեռնող խմբի անդամին առաջարկում է փոխել այդ դրույթները: Իսկ թե ինչո՞ւ են իրենք հարցը գլոբալ առումով դնում քննարկման, բացատրեց հետևյալ կերպ. «Գլոբալ, որովհետև քննության առարկա ենք դարձնում երկրում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը: Ճիշտ է` առիթը եղել է երկուսի խոսակցությունը, բայց այդ երկուսի խոսակցության մեջ դերակատարներ են 4-ը, և առնվազն երկուսի մասով հարուցված չէ քրեական գործ` արդարադատության իրականացմանը խոչընդոտելու մասով` 332-ով: Հետևաբար` չի խախտվում ԱԺ կանոնակարգ-օրենքի 23-րդ հոդվածը` քննության առարկա չեն կարող հանդիսանալ նախաքննության կամ դատավարության կամ որևէ այլ փուլում գտնվող հարցերը: Այս հոդվածից դուրս է արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հարցը»,- ասաց պատգամավորը: