կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-04-09 13:15
Քաղաքական

Համոզված եմ, որ Ձեր ողջ կենսափորձն ու գիտելիքները կծառայեցնեք համազգային նպատակների իրականացմանը

Համոզված եմ, որ Ձեր ողջ կենսափորձն ու գիտելիքները կծառայեցնեք համազգային նպատակների իրականացմանը

Տեղեկացրել էինք, որ ՀՀ նախագահի երդման հանդիսավոր արարողության և պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, ՀՀ Սահմանադրության համաձայն, հրավիրվել է ԱԺ հատուկ նիստ, որը տեղի է ունենում Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի երդման արարողությունից հետո ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, շնորհավորելով Սարգսյանին՝ նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, ասաց. «Ծանոթ լինելով Փեր անցած ուղուն՝ համոզված եմ, որ Դուք ձեր ողջ կենսափորձն ու գիտելիքները կծառայեցնեք համազգային նպատակների իրականացմանն ու միասնության ամրապնդմանը, ՀՀ քաղաքացիների բարեկեցության բարձրացմանը»:

Արարողության ավարտին պետական և հոգևոր խորհրդանիշերը դուրս բերվեցին դահլիճից: 

ԱԺ հատուկ նիստն ավարտվեց: