Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ԱՄՆ պետդեպարտապենտի արձանագրային վարչությունը տեղեկություն է հրապարակել այն նվերների մասին, որոնք ստացել են ԱՄՆ առաջնորդներն իրենց օտարերկրյա գործընկերներից 2012 թվականին. հայտնում է haqqin.az-ը: Ցուցակում ընդգրկվել են մինչև 10 000 դոլար արժողության նվերներ:
Այսպես՝ Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարար Սալման բին Աբդուլազիզ ալ Սայիդն իր ամերիկացի կոլեգա Լեոն Պանետային 7 600 դոլարանոց ուղտ է նվիրել և արմավենու արհեստական ծառ:
Ցուցակում տեղ են գտել նաեւ ավելի վաղ շրջանում ստացված նվերներ: Այսպես` ԱՄՆ նախկին վարչապետ Դիկ Չեյնիի դստերը՝ Էլիզաբեթ Չեյնիին, սաուդյան թագավորը ադամանդյա զարդեր է նվիրել՝ 85 000 դոլար ընդհանուր արժողությամբ, իսկ կնոջը՝ 65 000 դոլար արժողությամբ:
Իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2008-ին Դիկ Չեյնիին խավիարի 10 տարա, Թովուզի կոնյակ եւ 10 տուփ նռան հյութ է նվիրել՝ 2178 ընդհանուր արժողությամբ, նաեւ 6800 դոլարանոց մետաքսե գորգ: