|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանը Комсомольская правда-ի հետ զրույցում պատմել է, որ անցնող տարվա ընթացքում սովորել է լավ ապրել:
Հարցին` տեղի ունեցած իրադարձություններից հետո կարողանո՞ւմ է շարունակել ապրել և ուրախանալ կյանքով, Ջիգարխանյանն արձագանքել է. «Անպայման։ Շարունակում եմ զարմանալ և ուրախանալ։ Վերջին մեկ տարում ես սովորեցի լավ ապրել։ Եվ կասեմ ձեզ մի գաղտնիք՝ ինչպես դա անել։ Եթե ուզում ես լավ ապրել, պետք է ուժեղ քեզ սիրես։ Դա իմ բանաձևն է»:
Լրագրողի հարցին` արդյո՞ք նախկինում իրեն չի սիրել, դերասանը պատասխանել է. «Նախկինում ես կարծում էի, որ նախ պետք է մտածել Հայրենիքի մասին, հետո` թատրոնի և վերջում միայն` քո մասին»: