կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-22 21:33
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իշխանության` անցնող երկու տարվա քաղաքականությունը եղել է քանդելը. Իշխան Սաղաթելյան

Ակնհայտ է, որ իշխանությունը փորձելու է նոր թափ հաղորդել տեսարաններին, որոնցով կերակրում էր հասարակությանը` նոր շոուներ, նոր ձերբակալություններ, նոր քրեական գործեր, և այդպիսով` վերջնականապես ազատվել իր համար անցանկալի բոլոր պետական կադրերից. ըստ yerkir.am-ի`168. am-ի ուղիղ եթերում մեկնաբանելով ՀՀ վարչապետի` ֆեյսբուքյան լայվի ժամանակ հնչեցրած խոսքը, թե ում հեղափոխությունից հետո շանս էր տրվել, դուրս են շպրտվելու պետական կառավարման համակարգից, ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Ընդ որում` անցանկալին են ոչ թե պրոֆեսիոնալ որակներով, այլ որովհետև իրենցը չեն, իրենց հետ չեն քայլել, նախկինում պաշտոն են զբաղեցրել, նրանց ամբողջությամբ չեն վստահում: Ես այս կառավարության օրոք 4 ամիս մարզպետ եմ աշխատել: Աշխատանքի գնալու հաջորդ օրվանից սկսվել են խոսակցությունները, թե` էստեղ բոլորը գող են, թալանչի են, բայց մի քանի օր աշխատելուց հետո հասկացել եմ, որ ապարատում կան բազմաթիվ պրոֆեսիոնալ, որակյալ, իրենց գործին տիրապետող, նվիրված քաղաքացիներ, որոնք պետք է մնան ու աշխատեն: Այո, կային գործից չհասկացող մի քանիսը: Ցանկացած ղեկավարի համար երեք ամիսը բավական է  ճիշտ վերլուծություն անելու, ապարատի ներուժը հասկանալու, վատ կադրերից ազատվելու, հարցը փակելու և գործ անելու համար: Անցել է երկու տարի, դեռ շարունակում են պետական կառավարման համակարգում դավադիրներ, վհուկներ փնտրել: Իշխանությունն իր ժամկետի 35 տոկոսն արդեն անցել է, և քանի՞ տարի են դեռ շարունակելու սրա-նրա վրա իրենց չարածի մեղքը, ձախողումները բարդել»,- նշեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչը:

Ըստ նրա` վարչապետը արտակարգ դրության մասին լայվերից մեկի ժամանակ շատ հետաքրքիր հայտարարություն արեց, ասաց` շատ բաներ ուզում էին քանդել, չէր քանդվում, հիմա ամբողջը փլուզվելու է, դառնալու է մի շինհրապարակ, որտեղ էլ իբր նորը կկառուցեն: «Այսինքն` անցնող երկու տարվա քաղաքականությունը եղել է քանդելը: Քանդել են բոլոր ոլորտներում, բայց փոխարենն ինչ-որ բան առաջարկել, նոր բան կառուցել չեն կարողանում: Սա տանելու է պետական կառավարման համակարգի ճգնաժամի. քանդելու և տեղը ոչինչ չառաջարկելու, լայվերի, լոզունգների միջոցով երկիր չես ղեկավարի»,- ընդգծեց Իշխան Սաղաթելյանը:

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչը շեշտեց, որ քանդելու քաղաքականության մեջ է տեղավորվում նաև հստակ հետևողական վերաբերմունքն ազգային արժեքների` Հայ Առաքելական եկեղեցու, մշակույթի և ամեն ազգայինի նկատմամբ:

Մանրամասն` տեսանյութում