|
Փոխարժեքներ
20 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Այսօր առավոտից առևտրականները բողոքի ակցիա են իրականացնում Արտաշատ քաղաքում: Մարզի մանր ու միջին մի քանի տասնյակ ձեռնարկատեր փակել են իրենց խանութներն ու հավաքվել Արտաշատի ՊԵԿ մասնաճյուղի դիմաց: Նրանց բնորոշմամբ` 2017-ից Արտաշատում իրենց հարկային տեռորի են ենթարկում: Առևտրականները դժգոհում հարկային մարմնի, մասնավորապես՝ ՊԵԿ Արարատի մարզի պետի տեղակալ Ռաշիդ Մախմուդյանի գործունեությունից: Խոսքն ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Մախմուդյանի եղբոր մասին է:
«Վեց ամիս է՝ խանութ եմ բացել, սակայն դեռ որևէ օգուտ չունեմ, հարկերը ժամանակին վճարում եմ, բայց գալիս ու մի պատրվակ գտնում, խոշոր չափի տուգանք գրում` գնում են»,-դժգոհեց խանութներից մեկի սեփականատերը:
Քիչ առաջ առեւտրականների հետ հանդիպեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը: Նա հորդորեց առևտրականներին աշխատել օրենքի շրջանակներում, քաղաքացիներին պարտադիր տրամադրել ՀԴՄ կտրոններ:
ՊԵԿ նախագահը հավաստիացրեց, որ խնդրի առնչությամբ կզրուցի ՊԵԿ համապատասխան ծառայողների հետ և ծառայողական քննություն կնշանակի: