|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Ստամբուլի Բեբեք հատվածում գտնվող կլկլակի (նարգիլե, հուկա) սրճարաններից մեկի վրա զինված հարձակում է տեղի ունեցել:
Ըստ Demokrathaber-ի` հարձակումն իրականացնողները եղել են շքեղ ավտոմեքենայով: Նրանք սրճարանի ուղղությամբ կրակ բացելուց հետո անմիջապես հեռացել են դեպքի վայրից:
Զոհեր կամ վիրավորներ չեն գրանցվել, սակայն վնաս է կրել սրճարանն ու դրա մոտ կայանված ավտոմեքենաները:
Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն: