կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-07-31 17:17
Տնտեսական

Արծվիկ Մինասյանը հանդիպել Morganfield AG ընկերության ներկայացուցիչների հետ

Արծվիկ Մինասյանը հանդիպել Morganfield AG ընկերության ներկայացուցիչների հետ

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Morganfield AG ընկերության ներկայացուցիչների հետ՝ ֆինանսական տնօրեն Յուրի Երշովի գլխավորությամբ։ Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Ալբերտ Բաբայանը, ներդրումների ներգրավման և համակարգման վարչության պետ Վահագն Լալայանը, միջազգային համագործակցության վարչության պետ Արմեն Այվազյանը։

Քննարկվել են Հայաստանի ներդրումային քաղաքականությանն ու գործարար միջավայրին առնչվող հարցեր։ Հյուրերը ներկայացրել են իրենց հետաքրքրվածությունը,մասնավորապես, շինարարության, վառելիքի, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում գործունեություն ծավալելու առնչությամբ։ Նախարար Մինասյաննանդրադարձել է հանրապետությունում իրականացվող բարեփոխումներին, նշել ներդրումային օրենսդրության և գործարար միջավայրի բարելավմանն ուղղված աշխատանքները։

Հյուրերին ներկայացվել են Հայաստանում գործող ազատ տնտեսական գոտիներում գործունեություն ծավալելու առավելությունները, ներդրումային ծրագրերի իրականացման ընթացքում տրվող հարկային և մաքսային արտոնությունները։

Հանդիպման ավարտին կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքային քննարկումների և համապատասխան տեղեկատվության փոխանակման կապակցությամբ։