Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հունվարի 26-ին ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել «GITEC Consult» ընկերության ներկայացուցիչների հետ՝ Պահպանվող տարածքների աջակցման ծրագրի թիմի ղեկավար Շտեֆֆեն Վայդների գլխավորությամբ: Քննարկման առանցքում «Զանգեզուր» կենսոլորտային համալիրում Գերմանական վերակառուցման բանկի /KfW/-ի կողմից ֆինանսավորվող ծրագիրն էր, մասնավորապես, «GITEC Consult» խորհրդատվական ընկերության կողմից իրականացվող աշխատանքները:
Նախարար Արծվիկ Մինասյանը ողջունելով հյուրերին՝ հավաստիացրել է, որ նախարարությունը չափազանց կարևորում է ծրագիրը և մեծ ակնկալիքներով արվելու է ամենը , որպեսզի այս ծրագրի հաջող իրականացումը օրինակելի դառնա նաև պահպանվող տարածքների աջակցման այլ նախագծերի համար:
Արծվիկ Մինասյանը տեղեկացրել է ընթացիկ աշխատանքների մասին, այդ թվում, ՀՀ կառավարության կողմից ծրագրին վերաբերող հարցերի համաձայնեցման ընթացքը, նշել «Զանգեզուր» կենսոլորտային համալիրում իրականացվող կադրային փոփոխությունների մասին, որոնք դրական արդյունքներ կնախանշեն համալիրի հետագա գործունեության համար: Շտեֆֆեն Վայդները շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի պատրաստակամության և աջակցության համար, գոհունակություն հայտնելով, որ շատ գործընթացներ իրականացվել են:
Առաջիկա անելիքների առումով պարոն Վայդները կարևորել է KfW բանկի և բնապահպանության նախարարության միջև անհատական ծրագրային առաջարկի շուրջ համաձայնությունը, ինչը հնարավորություն կտա լուծելու «Շիկահող» պետական արգելոցի հարակից չորս համայնքների էներգետիկ ապահովության հարցը: Նախարարն այս առումով հատկանշել է համայնքների հետ տարվող աշխատանքը, կարևորել տեղացիների համար կայուն եկամուտ ապահովող գործունեության աղբյուր ստեղծելու անհրաժեշտությունը:
Հարցի լուծման տարբերակների համար նախարարն առաջարկել է առաջիկա շաբաթվա ընթացքում համատեղ քննարկում նախաձեռնել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, ՀՀ բնապահպանության ու տարածքային կառավարման և զարգացման նախարարությունների և Պահպանվող տարածքների աջակցման ծրագրի ներկայացուցիչների մասնակցությամբ: Համաձայնություն է ձեռք բերվել նաև ծրագրի իրականացման աշխատանքների շուրջ ամենամսյա հանդիպման վերաբերյալ, ինչը հնարավորություն կտա ներկայացնել կատարված աշխատանքների հաշվետվություններ և առաջացած հարցերին տալ օպերատիվ լուծումներ: Արծվիկ Մինասյանը հավաստիացրել է, որ անհրաժեշտության դեպքում հանդիպումներն առավել հաճախակի կկազմակերպվեն՝ խնդիրներին երկարաժամկետ և հիմնավոր լուծումներ տալու համար:
ՀՀ Բնապահպանության նախարարություն