Փոխարժեքներ
13 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.42 |
EUR | ⚊ | € 429.06 |
RUB | ⚊ | ₽ 4.5388 |
GBP | ⚊ | £ 508.89 |
GEL | ⚊ | ₾ 141.65 |
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը մի շարք հանդիպումներ է ունեցել օտարերկրյա գործարարների հետ, որոնք հետաքրքրված են Հայաստանում ներդրումներ կատարելու և գործարարությամբ զբաղվելու հնարավորությամբ։
Մասնավորապես, նախարարը հանդիպումներ է ունեցել եգիպտական EL SEWEDY METERS խմբի զարգացման գծով տնօրեն Լեոն Տեր-Հակոբյանի, նույն խմբի չեխական գործընկեր ZPA Smart Energy ընկերության տարածաշրջանային վաճառքի տնօրեն Յան Սլավիկի, ապա` ավստրիական STRABAG ընկերության ներկայացուցիչների հետ։ Հանդիպումներին մասնակցել են նախարարի տեղակալները, նախարարության և Բիզնես Արմենիայի պատասխանատու անձինք։
Նախարար Մինասյանը ողջունել է Հայաստանում ներդրումներ կատարելու և բիզնեսով զբաղվելու գործարարների հետաքրքրվածությունը, ներկայացրել ՀՀ կառավարության ներդրումային քաղաքականությունը, անդրադարձել մեր երկրում արտադրություն հիմնելու և ԵԱՏՄ ու Իրանի շուկաներ մուտք գործելու հնարավորություններին ու առավելություններին, պետություն-մասնավոր հատված փոխգործակցությանը։
Քննարկվել են էներգետիկ ոլորտին, ճանապարհաշինությանն ու բնակարանաշինությանը, ենթակառուցվածքների բարելավմանը, բիզնեսում նոր տեխնոլոգիաների կիրառմանն առնչվող հարցեր։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա աշխատանքների համակարգումն իրականացնել Բիզնես Արմենիայի և նախարարության համապատասխան պատասխանատուների միջոցով։