|
Փոխարժեքներ
19 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Մեկնարկել է կառավարության հերթական նիստը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ «Անտարես» հրատարակչությունը կառավարությանը գրքեր է նվիրել, և այդ ակցիայի նպատակն է խթանել ընթերցանությունը, հատկապես՝ կառավարության անդամների շրջանում:
«Եթե այլ հրատարակչություններ նույնպես ցանկություն կհայտնեն մեզ գրքեր նվիրելու, մենք հաճույքով կընդունենք: Մյուս կողմից, լավ կլինի, որ մենք նաև գրահրատարակչության աջակցման քաղաքականություն ունենանք: Կուզեի ասել նաև, որ, ի հեճուկս տարածված կարծիքի, Հայաստանում այսօր էլ ստեղծվում են արժեքավոր գրական գործեր, որոնց ընթերցումը շատ բան կտա բոլորիս»,- ասաց վարչապետը:
Նա նշեց նաև, որ հույս ունի՝ կկարողանան իրենց ժամանակն այնպես կազմակերպել, որպեսզի գեղարվեստական գրականություն կարդալ էլ հասցնեն: