կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-07-03 15:00
Քաղաքական

Ինչպես է աշխատում Փաշինյանի կառավարությունը. DW-ի անդրադարձը

Ինչպես է աշխատում Փաշինյանի կառավարությունը. DW-ի անդրադարձը

«Դոյչե Վելե»-ի ռուսական ծառայությունն անդրադարձել է  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձևավորած կառավարության աշխատանքին:

«Ինչպես Նիկոլ Փաշինյանը խոստացել էր, նոր կառավարությունում չկան գործարարներ և օլիգարխներ, ինչը, ընդհանուր առմամբ, դրական արձագանք է գտել հասարակությունում: Երկրի բնակչությունն ավելի թերահավատորեն է վերաբերվել այն բանին, որ պատասխանատու պաշտոնների են նշանակվել մեծ մասամբ վարչական աշխատանքի փորձ չունեցող երիտասարդներ»,-գրում է պարբերականը:

 Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը նոր կառավարության գլխավոր ձեռքբերում է անվանել այն, որ իշխանությունները կատարել են կոռուպցիայի դեմ պայքարի իրենց խոստումը: Որպես օրինակ` նա բերել է գեներալ Մանվել Գրիգորյանի և ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի անվտանգության ծառայության նախկին պետ Վաչե Ղազարյանի ձերբակալությունը:

Նոր կառավարության հաջողությունների մասին է խոսել է նաև քաղաքագետ Միքայել Զոլյանը: «Գրեթե ամեն օր մենք լսում են նոր հետաքննությունների, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման մասին, կան սկանդալային ձերբակալություններ»,- ասել է նա:

Մինուսների թվում է, ըստ նրա, այն, որ բացակայում է բարեփոխումների ընդհանուր ռազմավարությունը և պակասում է տարբեր գերատեսչությունների միջև համակարգումը:

Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով` երիտասարդ թիմը դեռ պետք է փոխի ողջ համակարգը, ծառայեցնի այն պետության և հասարակության շահերի սպասարկմանը, իսկ նախկինում ամեն բան ծառայում էր անձանց շահերին:

Ըստ Մեհրաբյանի`  նոր կառավորւթյունը շատ ժամանակ չունի, քանի որ արդեն աշնանը կլրանա կառավարության գործունեության 100-րդ օրը, և բոլոր չլուծված հարցերը կարող են բարձրացվել ոչ միայն ընդդիմախոսների կողմից, այլ նաև նրանց, ովքեր աջակցում են նոր իշխանություններին: