Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի կայքն աշխատում է այնպես, ինչպես ԱԺ բուֆետը՝ և մնացյալ ամեն ինչը: Կայքը չի թարմացվում: Համենայնդեպս, տևական ժամանակ է, ինչ ԲՀԿ խմբակցությունից պատգամավորներ են դուրս եկել, Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ խմբակցության նախագահ չէ, սակայն կայքում «կայուն-անշարժ» վիճակ է: Իսկ Աբրահամ Մանուկյանի անվան դիմաց արդեն «հարյուր» տարի գրված է՝ անկուսակցական, չնայած նա արդեն 2 տարի է, որ ԲՀԿ անդամ է: Երեկ ԲՀԿ-ում տեղի ունեցած «ընտրություններից» հետո ևս կայքում խմբակցության ղեկավարը Գագիկ Ծառուկյանն էր, իսկ ԲՀԿ-ն առաջվա «չաղ-ուրախ-բախտավոր» ու չտրոհվածն էր»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։