|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն օրերս այցելել է Հադրութի շրջան, որտեղ մի քանի համայնքների ղեկավարների եւ գյուղացիների հետ հանդիպման ժամանակ քննադատել է համայնքի ղեկավարների աշխատանքը։
Գյուղացիների` պետական ծրագրերին եւ որոշումներին տեղյակ չլինելը նախագահը համարում է համայնքի ղեկավարի վատ աշխատանքի արդյունք։ «Թույլ է համայնքի ղեկավարների աշխատանքը հատկապես համայնքի անդամների հետ։ Նրանք բազմաթիվ հարցեր են ուղղում մեզ, որի պատասխանները պետք է դուք տաք տեղերում։ Մենք չենք հոգնում այդ հարցերից, բայց այնպիսի հարցեր են ուղղում, որ դրանց մասին պետք է դուք տեղեկացնեիք»,- ասել է նախագահը։
Գուցե ճիշտ չէ համայնքի ղեկավարներին մեղադրելը. նրանք աշխատում են այնպես, ինչպես կարողանում են, որովհետեւ նրանցից շատերը միջին մասնագիտական ու բարձրագույն կրթություն չունեն, հնարավոր է` ոչ մի կրթություն էլ չեն ստացել։ Սա վերջերս` ՏԻՄ ընտրությունների նախաշեմին արված օրենսդրական փոփոխությունների արդյունքն է (համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրվելու համար կրթական ցենզի մասին դրույթը հանվել է):