|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Ժամեր առաջ ԱԺ-ում տապալվեցին Ընտրական օրենսգրքի փոփոխությունները, որից հետո վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան տեսակապով կարծիք հայտնեց, որ քաղաքական մեծամասնության` ՀՀԿ-ի կողմից սաբոտաժը շարունակվում է, և կառավարությունը ստիպված է աշխատել հենց այդ սաբոտաժի պայմաններում:
Ըստ Փաշինյանի, ԸՕ առաջարկվող փոփոխությունները նպատակ ունեին առավել ժողովրդավարական դարձնել այն, և այս սաբոտաժըվկայում է այնմասին, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունները անհրաժեշտություն են:
«Եթե անգամ ԱԺ ընտրությունները տեղի ունենան հին ԸՕ-ով, դա ոչ մի բան չի փոխելու,քանի որ ժողովրդի հաղթանակը նրա ձեռքից չեն կարող վերցնել: Ռևանշ չի լինելու: ՀՀ քաղաքացիներին կոչ եմ անում պատրաստվել ԱԺ ընտրություններին: Դրանք կկայանան դեկտեմբերին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: