կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-06-26 15:07
Քաղաքական

Էդուարդ Շարմազանովը` Ալեքսանդր Սարգսյանի ձերբակալության մասին

Էդուարդ Շարմազանովը` Ալեքսանդր Սարգսյանի ձերբակալության մասին

Ոստիկանությունը հրապարակել է, որ այն զենքը, որը գտնվել է Ալեքսանդր Սարգսյանի մոտ, օրինական է եղել. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

Հիշեցնենք՝ երեկ ոստիկանությունը բերման էր ենթարկել Սերժ Սարգսյանի եղբորը՝ Ալեքսանդր Սարգսյանին, ապա ազատ էր արձակել:

Հարցին, թե արդյո՞ք Ալեքսանդր Սարգսյանը միայն զենքի մասով էր հետաքրքրում իրավապահ համակարգին, Շարմազանովն արձագանքեց. «Ես իրավապահ համակարգի ներկայացուցիչ չեմ։ Երբեք հատուկ տեղեկություններ այս կամ այն պերսոնայի մասին ո'չ նախկինում, ո'չ հիմա չեմ ունեցել, երբեք չեմ հետաքրքրվել, և դա իմ աշխատանքային լիազորությունների շրջանակներում չի եղել։ Դրա համար եղել են, կան իրավապահ մարմիններ»։