|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ինչպես տեղեկացրել էինք, այսօր «Բաց հասարակությունների հիմնադրամի» գրասենյակի դիմաց բողոքի ակցիա է իրականացրել ՎԵՏՕ նախաձեռնությունը` Նարեկ Մալյանի գլխավորությամբ: Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը հրաժափվել է կատարել «Բաց հասարակության հիմնադրամներ» գրասենյակի պահանջները, ինչի արդյունքում հիմնադրամի ղեկավար Լարիսա Մինասյանը ստիպել է Արտակ Զեյնալյանին հրաժարական ներկայացնել: Ավելին, ըստ Մալյանի, Սորոսի գրասենյակը պահանջում է վարչապետից, որ Հայաստանում արդարադատության նախարար նշանակվի Ռուստամ Բադասյանը: Վերջինս էլ ասել է, որ ինքը պատրաստ է կատարել Սորոսի ցանկացած հրահանգը:
Այնուհետ շարժման մասնակիցները, շարունակելով իրենց բողոքի ակցիան, «Բաց հասարակությունների հիմնադրամի» գրասենյակի դիմաց կեղծ դոլարներ բաժանեցին:
«Երկիր ծախողներին, քրիստոնեություն ծախողներին, ընտանիքի մոդել փոխողներին կանչում ենք այստեղ, որ ստանան իրենց դոլարները:Կոչ եմ անում բոլորին, որ գան վերցնեն, մի գուցե կշտանան: Լիքը ունենք, բոլորիդ կհասնի»,- ասաց շարժման մասնակիցներից մեկը: