Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժամանակը» գրում է. «Թեև «Բարեգործության մասին» օրենքի մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծի ԱԺ Ներկայացնելն առաջացրել է «Ծառուկյան» դաշինքի բուռն արձագանքը՝ ընդդեմ նոր կառավարության, իրավիճակն, այդուհանդերձ, դեռևս ամբողջապես բացված ու պարզ չէ՝ Ծառուկյան-Փաշինյան դիմակայության մեկնարկի մասին խոսելու համար: Եվ պատճառն այն չէ, որ «Բարեգործության մասին» օրենքում կատարվելիք փոփոխությունների նախագծի հեղինակը նախորդ՝ Կարեն Կարապետյանի կառավարությունն է: Ի վերջո, նոր կառավարությունը կարող էր չներկայացնել այն ԱԺ, եթե դեմ էր:
Իսկ օրենքի փոփոխությունները ենթադրում են բարեգործական նախաձեռնությունների վերահսկողության էական աճ, մասնավորապես քաղաքականության հետ առնչության մասով: Հասկանալի է, թե ինչու է դրան կտրուկ դեմ «Ծառուկյան» դաշինքը: Բանն այն է, որ այդ ուժը հենց Գագիկ Ծառուկյանի բարեգործությունների վրա է կառուցված, դա է հիմնական «քաղաքական կապիտալը», և հետևաբար այն կտրելու պարագայում կառաջանա նոր պայմաններում մրցակցային նոր, արդեն ավելի քաղաքական ռեսուրսի անհրաժեշտություն
Տվյալ պարագայում, սակայն, խնդիրն այն է, որ իրավիճակի վերաբերյալ դեռևս չեն արտահայտվել Գագիկ Ծառուկյանն ու Նիկոլ Փաշինյանը: Իսկ սա էական է այն պատճառով, որ գործնականում հենց նրանց միջև է այն քաղաքական համաձայնությունը, որի շրջանակում Ծառուկյանն աջակցել է թավշյա հեղափոխության վարչապետի թեկնածուին և նաև մաս կազմել կառավարությանը:
Ինչի՞ շուրջ է եղել Ծառուկյան-Փաշինյան համաձայնությունը, ո՞րն է եղել դրա բովանդակային առանցքը, ինչ են պայմանավորվել նրանք փակ դռների հետևում հանդիպմանը կամ հանդիպումներում, պարզ չէ: Բայց հարց է առկա իհարկե՝ կարո՞ղ էին նրանք չքննարկել այսպես ասած, հետհեղափոխական կամ կառավարական գործունեության շրջանի հարցեր, խաղի կանոններ, հարաբերություններ և այլն: Այսինքն՝ դեռևս պարզ չէ՝ «Բարեգործության մասին» օրենքը ԱԺ ներկայացնե՞լն է պայմանավորվածությունների խախտում, թե՞ «Ծառուկյան» դաշինքն է դրանք խախտում՝ դուրս գալով այդ նախաձեռնության դեմ, որն, ի վերջո, Հայաստանում ընտրական համակարգի ռեֆորմի կարևոր տարրերից և քաղաքական դաշտի ու կյանքի առողջացման կարևորագույն նախաձեռնություններից մեկն է՝ ինչ շարժառիթով էլ որ այն հեղինակել է նախորդ կառավարությունը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: