|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Երեկ տեղեկացրել ենք, որ 629 փախստականի տեղափոխող Aquarius նավը մնացել էր Միջերկրական ծովում` միջազգային ջրային տարածքներում, քանի որ Իտալիայի և Մալթայի իշխանությունները հրաժարվել էին ընդունել այն: Տեղեկության համաձայն` Aquarius նավը մասնակցել է 6 փրկարարական աշխատանքների` ընդունելով 629 փախստականի, այդ թվում` 123 անչափահասի, 11 երեխայի և 7 հղի կնոջ: Իտալիայի իշխանությունները հայտարարել էին, որ չեն կարող միայնակ հաղթահարել անօրինական միգրացիայի հսկայական երևույթը, և կոչ էին արել Մալթային` օգնություն ցուցաբերել Aquarius նավին: Մալթան նույնպես հրաժարվել էր ընդունել այն:
Газета.ру-ն, Իսպանիայի կառավարության հայտարարությանը հղումով, հայտնում է, որ երկրի իշխանությունները համաձայնել են ընդունել ներգաղթյալներին: