|
Փոխարժեքներ
20 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը հունիսի 7-ին ՀՀ-ում իշխանափոխությունից հետո առաջին անգամ կայցելի Մոսկվա, որտեղ տեղի կունենան ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունները: Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության դեպարտամենտի տնօրեն Արտյոմ Կոժինը. հայտնում է ТАСС-ը:
«Ենթադրվում է, որ կքննարվեն երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Սոչիում մայիսի 14 տեղի ունեցած հանդիպման համատեքստում»,- ասել է նա:
«Կողմերը մտքեր կփոխանակեն ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ»,- հավելել է նա: