Փոխարժեքներ
10 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանն անդրադարձավ խախտումների վերաբերյալ աղմկահարույց հրապարակումներին: Հիշեցնենք, որ ԱԱԾ պետն ավելի վաղ հայտարարել էր, որ 350 անունների մասով կհնչեն հայտարարություններ խախտումների վերաբերյալ:
Վանեցյանը նշեց, որ հարցաքննվող սուբյեկտների թիվը ոչ թե 350 է, այլ 460-ից ավելի: «Ընթացքում 11 կազմակերպությունները ևս պետք է հրավիրվեն ԱԱԾ, դրանց մասով մարդկանց թիվը երևի կհասնի 1000-ի»,- տեղեկացրեց նա:
ԱԱԾ պետը, անդրադառնալով ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին հարցաքննության կանչելու անհրաժեշտությանը, նշեց, որ դեռևս որևէ բան ասել չի կարող, ամեն ինչ ցույց կտա գործի քննության ընթացքը:
ԱԱԾ պետը չի զարմանում, որ տուգանված գործարարները հայտարարում են, թե իրենք օրենքի դաշտից դուրս չեն գործում: «Մարդիկ այնքան բան կարող են հայտարարել, բայց այսքան տարի գործել են ապօրինի դաշտում»,- ասաց նա: