Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մայիսի 27-ին, ժամը 00:17-ից եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով «911» ծառայությանը բազմաթիվ ահազանգեր են ստացվել Երևան քաղաքի վարչական շրջաններում տեղի ունեցած արտակարգ դեպքերի և պատահարների վերաբերյալ:
Մասնավորապես՝ բնակելի շենքերում և շինություններում տեղի է ունեցել մոտ 10 ջրալցում, ճանապարհի երթևեկելի հատվածներում՝ 2 պատահար:
Բոլոր ահազանգերը սպասարկվում են ըստ առաջնահերթության:
Մայիսի 26-ին, ժամը 19:18-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արգավանդ գյուղի 4-րդ փողոցի տներից մեկն անձրևաջրերի հետևանքով ջրալցվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ջրալցվել է Ն. Շ.-ին պատկանող տան ներքնահարկը՝ 40 քմ:
Փրկարարները քաշել են մոտ 0,5 տ ջուր:
***
Մայիսի 26-ին, ժամը 19։17-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շահումյան 4-րդ փողոցի տներից մեկի նկուղ անձրևաջրեր են լցվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ անձրևաջրերից ջրալցվել է թիվ 74 տան նկուղը՝ մոտ 12 խմ և թիվ 74/2 տունը՝ մոտ 80 խմ:
Փրկարարները 2 տներից քաշել են մոտ՝ 40 խմ ջուր:
***
Մայիսի 26-ին, ժամը 18:30-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծերենցի փողոցի տներից մեկը ջրալցվել է անձրևաջրերի հետևանքով. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ջրալցվել է Ս. Մ.-ին պատկանող տան նկուղը՝ մոտ 50 քմ: Ջուրը քաշելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:
Փրկարարները նկուղից քաշել են մոտ 2 խմ ջուր:
***
Մայիսի 26-ին, ժամը 18։28-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ անձրևաջրերը լցվում են Երևան քաղաքի Առնո Բաբաջանյան փողոցի թիվ 16 շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Հ. Մ.-ին պատկանող ավտոտնակից քաշել են մոտ 500 լ ջուր։
***
Մայիսի 26-ին, ժամը 17։48-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն գյուղի 2-րդ և 8-րդ փողոցների խաչմերուկի մոտակայքում գտնվող դիտահորի խցանման հետևանքով կոյուղաջրերը լցվում են փողոց և մոտակա տները․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները 2-րդ փողոցի տներից մեկի նկուղից քաշել են մոտ 6 տ ջուր: