|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հարաբերություններում ոչինչ չի փոխվել, սակայն ուղիղ երկխոսություն երկու առաջնորդների միջև գրեթե չկա. հայտնում է ТАСС-ը։
«Ինչ վերաբերում է ԱՄՆ նախագահի հետ մեր հարաբերություններին, ապա դրանք ո'չ լավացել են, ո'չ վատացել։ Մեր միջև գրեթե չկա ուղիղ երկխոսություն, և դա հնարավորություն չի տալիս մեզ ռուս-ամերիկյան հարաբերություններում որևէ առաջընթացի հասնել»,- ասել է նա Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում:
Պուտինը կարծում է, որ Դոնալդ Թրամփին չեն թողնում երկխոսել Մոսկվայի հետ՝ պատճառ բերելով նաև «իբր Ռուսաստանի միջամտությունն ԱՄՆ նախագահական ընտրություններին»։