Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր` կառավարության նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում դաշնակցական նախարարները նշեցին, որ արդեն հասցրել են ծանոթանալ ոլորտի խնդիրներին:
Այսպես` տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանն ասաց, որ ոլորտում ահագին փոփոխություններ են կատարվել, սակայն առաջիկայում ավելի համալիր ծրագրով հանդես կգա, կամփոփեն տնտեսական ցուցանիշները: Ամեն դեպքում, ըստ Մինասյանի, սպառնալիք պարունակող ցուցանիշներ չկան, մանավանդ, որ մեծ թվով ներդրումներ անելու ցանկություն ունեցող մարդիկ կան:
Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը հայտնեց, որ արդեն տեղյակ է ոլորտի խնդիրներին, դրանք կապված են մթերումների, կարկտահարության վնասների կանխարգելման, կաթի մթերման գների հետ: Նա առավել կարևորեց վնասների կանխարգելումը վնասների փոխհատուցումից:
Ինչ վերաբերում է գյուղատնտեսական վարկերի տույժ-տուգանքների համաներմանը, նախարարը նշեց. «Մենք, իհարկե, շահագրգռված ենք, որ մարդիկ այդ պարտքերից ազատվեն ու նոր վարկեր վերցնեն, ինչը կնպաստի ոլորտի զարգացմանը»:
Նախարարը կարծիք հայտնեց, որ գյուղատնտեսության ոլորտի գիտակները պետք է լուրջ ուսումնասիրեն ոլորտը, որպեսզի ազատվեն խորհրդային գյուղատնտեսության հետքերից, երբ ըստ պլանի էր որևէ գյուղմթերք արտադրվում: Դրա փոխարեն պետք է լուրջ ուսումնասիրություններ արվեն` հասկանալու, թե որ մարզում ինչ գյուղմթերք պետք է արտադրվի:
Ինչ վերաբերում է կադրային փոփոխություններին, ապա, ըստ գյուղնախարարի, դրանք չեն կարող ինքնանպատակ լինել, և իրենց առջև դրված խնդիրները լուծող կադրերը կմնան, նրանց փոխելու կարիք չի լինի: