Փոխարժեքներ
07 10 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.63 |
EUR | ⚊ | € 446.61 |
RUB | ⚊ | ₽ 4.6668 |
GBP | ⚊ | £ 513.68 |
GEL | ⚊ | ₾ 141.12 |
Ռուս փորձագետներ Միխայիլ Լեոնտևն ու Միխայիլ Յուրևը մեկնաբանել են Комсомольская правда ռադիոկայանի եթերում մեկնաբանել են Հայաստանի մասին արած աղմկահարույց հայտարարությունները. հայտնում է Русарминфо-ն:
«Դա խորապես հայամետ հայտարարություն էր, դրա իմաստն այն էր, որ հայերն ու Հայաստանը մեզ համար օտար չեն, և մենք թույլ ենք տալիս մեզ խոսել նրանց հետ այնպես, ինչպես խոսում են ոչ օտարների հետ: Այդ թվում՝ երբեմն կոշտ, երբեմն` վիրավորական, սակայն` անկեղծ: Դա հաճոյախոսություն էր, վստահության նշան»,- ասել է Լեոնտևը:
Միխայիլ Յուրևն ասել է, որ ինքն ազգայնական անձ չէ և բոլոր ազգերին, այդ թվում` հայերին, նորմալ է վերաբերվում:
«Եթե հարցնեք, թե նախկին ԽՍՀՄ տարածքից, ռուսներից բացի, ո՞ր ազգին եմ ամենաշատը համակրում, դա կլինեն երևի հայերը: Հայերն ու բելառուսները: Եվ դա ոչ թե վերջին տարվա ընթացքում, այլ միշտ: Այնպես որ` ներողություն խնդրելու պատճառ չունեմ»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ Լեոնտևը նշել էր, որ Հայաստանն ամբողջ պատմության ընթացքում բեռ է եղել Ռուսաստանի համար: