|
Փոխարժեքներ
17 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Կրեմլում «անհաջող» են համարում հեռուստալրագրող Միխայիլ Լեոնտևի խոսքերը Հայաստանի մասին և կարծում են, որ դրանց պետք չէ ուշադրություն դարձնել: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղարի պաշտոնակատար Դմիտրի Պեսկովը. հայտնում է ТАСС-ը:
«Այդ արտահայտությունները ոչ մի ընդհանուր բան չունեն և չեն կարող ունենալ Հայաստանի հարցում Մոսկվայի պաշտոնական դիրքորոշման հետ: Եվ դրանք ոչ մի ընդհանուր բան չունեն և չեն կարող ունենալ բարեկամության ու եղբայրության այն ջերմ զգացմունքների հետ, որ ռուսները պատմականորեն տածում են հայ ժողովրդի հանդեպ»,- ասել է Պեսկովը:
Ավելի վաղ Լեոնտևը Комсомольская правда-ի եթերում ասել էր, թե ամբողջ պատմության ընթացքում Հայաստանը բեռ է եղել Ռուսաստանի համար: