կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-05-10 13:15
Հասարակություն

Հաստատվել է քննությունների ժամանակացույցը

Հաստատվել է քննությունների ժամանակացույցը

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Վահրամ Մկրտչյանի հրամանով հաստատվել են 2017-2018 ուսումնական տարվա  գիտելիքներիստուգման, պետական ավարտական քննությունների կազմակերպման, անցկացման աշխատակարգը և ժամանակացույցը: Համաձայն աշխատակարգի`հանրակրթական ուսումնական հաստատության 4-րդ և 9-րդ դասարաններում անցկացվում են համապատասխանաբար` գիտելիքների ստուգում և պետականավարտական քննություններ` հունիսի 1-24-ը: Հաստատությունների 12-րդ դասարաններում անցկացվում են պետական ավարտական քննություններ` հունվարի 25-29-ը և /կամ հունիսի 1-24-ը:

Քննությունների համար սահմանված է հետևյալ գրաֆիկը.

12-րդ դասարան

«Հայոց լեզու և հայ գրականություն» /գրավոր/-06.06.2018թ

«Մաթեմատիկա» /գրավոր/- 13.06.2018թ.

«Հայոց պատմություն» /գրավոր/-20.06.2018թ.

«Ֆիզկուլտուրա»-/նորմատիվների հանձնում/՝ ուսումնական պարապմունքների վերջին շաբաթվա  ընթացքում (ստուգարք): 

9-րդ դասարան

«Հայոց լեզու և հայ գրականություն» /գրավոր/-04.06.2018թ.

«Գրականություն» /բանավոր/-07.06.2018թ.

«Մաթեմատիկա» /գրավոր/-11.06.2018թ.

«Օտար լեզու»  («Ռուսերեն», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն» և այլ լեզուներ) /բանավոր/-14.06.2018թ.

«Բնագիտություն» /«Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»/ /գրավոր/-18.06.2018թ.

«Հայոց պատմություն» /բանավոր/-21.06.2018թ.

«Ֆիզկուլտուրա» /նորմատիվների հանձնում/-քննաշրջանի ընթացքում                                                                                                   

4-րդ դասարան

«Մայրենի» /գրավոր/- 02.06.2018թ.

«Մաթեմատիկա» /գրավոր/-05.06.2018թ.:

 

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ 2017-18 ուսումնական տարվա միասնական քննությունները կմեկնարկեն հունիսի 1-ից:

 «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Ընդհանուր պատմություն»-01.06.2018թ.

«Հայոց լեզու և գրականություն»-05.06.2018թ.

«Ֆիզիկա»- 08.06.2018թ.

«Օտար լեզու»-12.06.2018թ.

«Մաթեմատիկա»-15.06.2018թ.

«Հայոց պատմություն», «Քիմիա» -19.06.2018թ.

«Ռուսաց լեզու»-22.06.2018թ.

 ՀՀ ԿԳՆ