կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-23 13:46
Սպորտ

Անհաջող ժամանակահատված էր, բայց պետք է մտածել հաջորդ շաբաթվա մասին. Զիդան

Անհաջող ժամանակահատված էր, բայց պետք է մտածել հաջորդ շաբաթվա մասին. Զիդան

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է Իսպանիայի առաջնության 25-րդ տուրի արտագնա խաղում «Լեւանտեից» կրած 0։1 հաշվով պարտությունը։ Նախորդ տուրում Արքայական թիմը տանը 2։2 հաշվով էր խաղացել «Սելտայի» հետ։

«Ինձ ոչինչ չի անհանգստացնում, քանի որ սա ֆուտբոլ է, եւ այսպիսի բաներ պատահում են։ Այս մրցաշրջանում մենք ունեցել ենք լավ պահեր եւ չենք կարող երկու արդյունքի պատճառով հանձնվել։ Այսպիսի փորձ ստանալուց հետո պետք է նոր ուժով, ցանկությամբ եւ էներգիայով շարժվել առաջ։ Անհաջող ժամանակահատված էր, բայց պետք է մտածել հաջորդ շաբաթվա մասին։

Տխրել ենք, քանի որ բազմաթիվ գրոհներ կազմակերպեցինք, բայց չկարողացանք գոլ խփել։ Երկու խաղում 5 միավոր կորցնելը նյարդայնացնում է, բայց հաջորդ շաբաթը շատ կարեւոր է եւ պետք է կարողանանք վերադառնալ հաղթանակների ուղի»,- Զիդանի խոսքը մեջբերում է Marca-ն։

«Ռեալը» փետրվարի 26-ին Մադրիդում կանցկացնի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումը Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» հետ։