|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Այսօր խորհրդարանում լրագրողները ՀՀԿ-ական պատգամավոր Գևորգ Կոստանյանից հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս պետք է դուրս գալ ստեղծված իրավիճակից:
«Բարդ իրավիճակ է, և բարդ հարցեր եք տալիս, որոնց պատասխանը ես չունեմ»,- ասաց նա:
Անդրադառնալով այս օրերին շրջանառվող այն կարծիքներին, որ Հանրապետական կուսակցություն այլևս գոյություն չունի, Կոստանյանն ասաց, որ ցանկացած կուսակցություն` իր գաղափարախոսություններով և մոտեցումներով, գոյություն ունենալու իրավունք ունի, և ժխտողական գնահատականներ հնչեցնելը ճիշտ չէ:
Հարցին՝ արդյո՞ք մյուս շաբաթ ՀՀԿ-ն կքվեարկի Փաշինյանի օգտին, պատգամավորը պատասխանեց. «Դեռևս մեկ շաբաթ կա, հետո կխոսենք: Ինձ համար դժվար է Հանրապետականի դիրքորոշումը հայտնել, կանխատեսումներ անել: Դուք տեսել եք, որ ես այսքան ժամանակ կուսակցական որոշումների չեմ մասնակցել, որովհետև ես կուսակցական չեմ»:
Հարցին՝ արդյո՞ք Հանրապետականը մտադրված է խորհրդարանական ընտրությունների գնալ, Կոստանյանը պատասխանեց, որ նման հետևության հանգելու համար բացարձակ հիմքեր չկան, մինչդեռ դա սահմանադրական լուծում է, որը չի բացառվում: