|
Փոխարժեքներ
21 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը կղեկավարի Նաիրի Պետրոսյանը:
«Երեկ հանդիպեցի Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Նա ինձ առաջարկեց ստանձնել իր՝ Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահի գրասենյակը ձևավորելու աշխատանքը: Նրա՝ որպես պետության ղեկավարի հետ աշխատանքը միշտ պատիվ եմ համարել և սիրով ընդունել եմ այդ առաջարկը: Գրասենյակի մասին լրացուցիչ տեղեկություններ կհայտնեմ հաջորդիվ», - Ֆեյսբուքում գրել է Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը ապրիլի 17-ին Հայաստանի վարչապետ ընտրվելուց հետո Նաիրի Պետրոսյանին նշանակել էր վարչապետի օգնական: