կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-01 12:44
Հասարակություն

Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյակը նշելու համար ստեղծվել է հանձնաժողով, այն կղեկավարի վարչապետը

Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյակը նշելու համար ստեղծվել է հանձնաժողով, այն կղեկավարի վարչապետը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյակը նշելու համար ստեղծվել է հոբելյանական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը, տեղեկացնում են վարչապետի մամուլի գրասենյակից։

Հանձանաժողովը ղեկավարելու է Նիկոլ Փաշինյանը։ Հանձնաժողովի կազմում են նաեւ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը (փոխնախագահ), Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, Երեւանի քաղաքապետ։ Հայկ Մարությանը, ՀՀ ոստիկանապետը Վալերի Օսիպյանը, Մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանը: