|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ էդմոն Մարուքյանը տեղեկություն չունի, որ բոլոր հանրապետական պատգամավորներն ԱԺ-ում են, և ԱԺ նիստը գումարվելու է: Քիչ առաջ ԱԺ շենքի մոտ լրագրողների հետ զրույցում նա հայտնեց, որ իրենք դեմ են քվեարկելու Սերժ Սարգսյանի թեկնածությանը` նշելով, որ չի կարելի թույլ տալ, որ նա ընտրվի:
Հարցին, թե ճիշտ չէ՞ր լինի ընդհանրապես չմասնակցել քվեարկությանը, Մարուքյանը պատասխանեց, որ դա կլինի Սերժ Սարգսյանի սրտով` Ծաղկաձորում կայացած ՀՀԿ նիստի օրինակով: «Եթե նիստ է գումարվում, իսկ մենք չենք մասնակցում, նշանակում է, որ մենք թույլ ենք տալիս, որ Սերժ Սարգսյանը ընտրվի առանց իրեն ուղղված որևէ ասելիքի կամ խոսքի, որը բխում է ՀՀ քաղաքացիների սրտերից»,- ասաց նա:
Մարուքյանը հայտարարեց, որ չի մտափոխվել, որ չի մասնակցում Նիկոլ Փաշինյանի կազմակերպած հավաքներին` միաժամանակ նշելով, որ ինքն ինչ ասել է` ուժի մեջ է: