|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Արմենական-ռամկավար ազատական կուսակցությունը նոր գրասենյակ է բացել Լոռու մարզկենտրոնում:
Այդ առիթով Վանաձորում են ժամանել կուսակցության ատենապետ, «ԱԶԳ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը, կուսակցության ԱՄՆ եւ Ֆրանսիայի կառույցների ատենապետեր Բաբկեն Մկրյանը եւ Վարուժան Սիրապյանը:
Նույն օրը գումարված նիստում ձևավորվել է 9 հոգուց ընտրված վարչություն:
«Այն, ինչ անվանել են բարոյական կապիտալ, մենք ունենք, մնում է` այդ ամենը վերածել կազմակերպչական կապիտալի»,- ասել է Հ. Ավետիքյանը:
Ըստ նրա` կուսակցությունն անպայման մասնակցելու է խորհրդարանական առաջիկա ընտրություններին, բայց դա առանձի՞ն մասնակցություն կլինի, թե՞ կոալիցոն դաշինք, դեռ պարզ չէ.«Եթե կուսակցություն է, ուրեմն պետք է ձգտի իշխանության, գոնե իր մասով պատասխանատվություն վերցնի պետության կառավարման մեջ: Իսկ Ազգային ժողովի ընտրություններին` չգիտենք ինչպես, բայց մասնակցելու ենք: Այժմ ակտիվ բանակցությունների շրջան է»: