Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հիմա ընտրություն չկա, բան չկա, բայց Ծառուկյանն այն մարդն է, որ ուզում է ցանկացած հարցով օգտակար լինել, պիտանի լինել, լավ բան անել, մարդկանց դեմքին ժպիտ լինի. լրագրողներին այսօր խորհրդարանում նեղսրտած ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը` դժգոհելով, թե ինչու լրագրողներն իրեն «լավ» հարցեր չեն տալիս: «Ես հո նրանց չեմ հարցնում քաղաքական, կուսակցական պատկանելություն, Ծառուկյանին ձայն կտան, չեն տա: Մարդիկ պետք է կամեցող լինեն: Աստված վերևից նայում է, չկամ, նախանձ մարդուն Աստված ոչինչ չի տալիս»,- հավելեց նա:
Լրագրողներից մեկի հարցին, թե որտեղի՞ց վստահ լինենք, որ գործարարները պատշաճ կերպով բոլոր հարկերը վճարում են ու բարեգործություն անում, վստահության պակաս կա, Ծառուկյանը զայրացած պատասխանեց` այդպես մտածողները նախանձ մարդիկ են, ու «չանող մարդը միշտ անող մարդու նախանձությունից է խոսում»:
«Էս քանի՞ տարի է` Ծառուկյանին ստուգում են, էդ ում պետք է ստուգեն, չեն ստուգում: Ցավդ տանեմ, լավ, մի հատ աչքերդ բացեք: Ձեզ պարապած, փողերը տված՝ պարապած հարցերով եկել ես Ծառուկյանին ասում ես… Եթե Ծառուկյանը հարկերը տված չլիներ, Ծառուկյանին կմորթեին»:
«Ո՞ր մեկին են փող տվել, որ ձեզ նման հարցեր տա, ինչո՞ւ եք մեղադրում մեզ»,- ասացին լրագրողները: Նա մատնացույց արեց լրագրողներից մեկին ու շարունակեց մեղադրական տոնով. «Դու տենց բաների համար պիտի պատասխան տաս, աղջի'կ ջան, դու բարոյական իրավունք ունե՞ս, որ ինձ տենց բան ես ասում»: