|
Փոխարժեքներ
11 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավանդական ճեպազրույցի ընթացքում պատասխանել է Հայաստանի Հանրապետության նոր նախագահի հետ հարաբերություններ կառուցելու մասին հարցին:
«Ես կարծում եմ, որ համապատասխան հայտարարություններ անելը, իհարկե, նախագահի աշխատակազմի լիազորությունն է: Հայաստանի հետ մեր հարաբերությունները կրում են պատմական բնույթ, իսկ դրանց վեկտորն ամրագրված է երկկողմ փաստաթղթերում»,- ասել է Զախարովան:
Նրա խոսքով՝ հարաբերությունների զարգացումը կլինի երկկողմ համաձայնագրերով և բազմաթիվ գագաթաժողովների, հանդիպումների ու բանակցությունների ընթացքում ամրագրվածին համապատասխան` ելնելով նախևառաջ երկու երկրների ժողովուրդների բարեկեցության և շահերի սկզբունքներից: